Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։ Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում...
ECHR 030 (2014)30.01.2014  2014 թվականի հունվարի 30-ին անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շփիլմանը ներկայացրել է ՄԻԵԴ տարեկան զեկույցը: Շփիլմանն ընդգծել է Դատարանի արձանագրած բարձր արդյունքները: Հետադարձ հայացք գցելով  2013 թվականին` նա նշել է, որ Դատարանի այդ տարվա գործունեությաունը կարելի է համարել նշանակալից, նույնիսկ եթե համեմատենք...
Դիմումատուն՝ Պաատա Ռոստոմաշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1973 թվականին, բնակվում է Վրաստանի Ախալդաբա գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության և իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին: 2006 թվականի մայիսին Վրաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր...
Դիմումատուները՝ Բոժիդար Պետրովիչը, Ալմա Կուզմանովիչը, Քրիստինա Պետրովիչը և Ժելկո Պետրովիչը, ազգությամբ մոնտենեգրացի են, ծնվել են համապատասխանաբար 1956, 1952, 1972 և 1980 թվականներին։ Դիմումատու Բոժիդարը բնակվում է Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքում, իսկ Դիմումատուներ Ալման, Քրիստինան և Ժելկոն՝ Կոտոր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ժառանգման իրավունքով իրենց հասանելիք ափամերձ հողատարածքը...
Ս. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 24453/04) Դիմումատու տիկին Ս.Բ.-ն (ծնվ. 1952թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է ենթադյալ բժշկական անփութությանը: 2011թ. սեպտեմբերին դիմումատուն ստացել է ատամնաբուժական ծառայություններ, որոնց մեջ եղել է նաև այնպիսին, որը, ըստ դիմումատուի, ատամնաբույժը պատշաճ չի իրականացրել: Այդ ամենի հետևանքով դիմումատուն ունեցել է բազմատիվ առողջական խնդիրներ (լնդերի բորբոքում,...