Դիմումատուն՝ Մեհմեթ Աթիլլա Չափինը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Նյու Յորքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կենսաբանական հոր ինքնությունը պարզելու ջանքերին: Երբ Դիմումատուի մայրը երկրորդ անգամ ամուսնացել է մի զինվորի հետ, Դիմումատուին 4 տարեկան հասակում տեղափոխել են մանկատուն։ Բնակվելով արտերկրում՝ Դիմումատուն...
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շենքի` խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել ապակյա գլանաձև 5 տարա, ծխախոտի 7 գլանակ` լցոնված 7,5 գրամ քաշով դարչնականաչավուն զանգվածով: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից՝ ՀՀ ԱՆ «Արմավիր»...
Հարկադիր կատարման ծառայությունը քննարկել և ամփոփել է  2018 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքները: Հրավիրված ընդլայնված կազմով աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:  Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի: Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 639 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 519 (81,2%) անձի, հաշմանդամ չեն...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ գործող կարգավորմամբ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին պարտապանի մասնակի կատարած...