Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը: Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն սկսվեց 20 րոպե ուշացումով:  Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Վերջինս նշեց, որ հաջորդ անգամ ամբաստանյալները կհեռացվեն...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը...
Լոռու մարզի դատախազությունում մի քանի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում  վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու  պաշտոնատար անձինք պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Դրա հետևանքով համայնքի բյուջետային միջոցներից կատարվել են անհիմն հատկացումներ, ինչը միևնույն ժամանակ հանդիսանում է...