Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:  
Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Ծառայության պետն այցելել է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ: Տարածքային բաժիններ աշխատանքային այցելության ծրագրով  Արագածոտնի մարզում ևս ՍԱՊԾ պետը հանդիպել է  տարածքային  բաժինների  պետերի  և  աշխատակիցների հետ:  Հանդիպման  ընթացքում   Հովհաննես Սահակյանն...
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով ս/թ հոկտեմբերի 10-13-ը մեկնել է Սոչի՝ մասնակցելու «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու են 41 երկրների պատվիրակություններ: