Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան հանգամանքները: Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու...
Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի նախկին տեղակալ Մուրադ Ոսկանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. խոչընդոտել է հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նոր Արեշ թաղամասում  29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում  անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:2018թ. ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ին, «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի և հետույքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության...