Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում կա

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կա: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից՝ հավելելով, որ ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրան: Ոստիկանությունից դեռ հստակ ինֆորմացիա չկա:

Հիշեցնենք, որ նախօրեին Մանվել Գրիգորյանի անվան շուրջ ծագած թոհուբոհի կողքին շրջանառվում էր նաև նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի անունը:

Նշենք նաև, որ օրեր առաջ ոստիկանությունը հայտնել էր, որ Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից զինվորի բաժին գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր: