Ս.թ. մայիսի 4-ին որոշ ԶԼՄ-ի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ»: Ընդ որում, բացառապես անհիմն եղանակով փորձ է արվում այդ ամենը ներկայացնել քաղաքական լույսի ներքո: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում և ԳԳՄ-ներում ընթանում է անձնական տվյալներ մշակող աշխատակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սույն օրենքին համապատասխան մշակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների մշակման կարգի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող այլ ներքին իրավականակտերի դրույթներին ծանոթացման գործընթացը, որը մեկնարկել է դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և ԳԳՄ-ների անձնականտվյալներ մշակող աշխատակիցներն ուսումնասիրում են վերը նշված փաստաթղթերը, ծանոթանում դրանց պահանջներին ևդրույթներին, ինչի վերաբերյալ ստորագրում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերինծանոթ լինելու մատյանում: Կից ներկայացնում ենք վերը նշված մատյանի օրինակելի ձևի պատճեն:
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, համաձայն որի Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա: Որոշման մեջ ասվում է՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ մշակույթի նախարարի...
Քննարկաման է դրվել «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: Հարկ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 22-ին...
Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող...