Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Այսօվա նիստի ժամանակ դատարանին պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին: Դատավորը միջնորդությունը բավարարեց և Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում կայացրեց։ Հավելենք, որ...
Մայիսի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ և փող պահանջել: Մանրամանսերը՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=24&v=YIrLu3_ihY0
2018թ. ապրիլին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 108.3 մլրդ դրամ հարկային եկամուտ: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 23.2 մլրդ դրամ կամ 27.2%: Նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 34.9%-ով, որից...
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:  1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված...
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով: Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության...