Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ժամանակ Սեֆիլյանը ցանկացավ ճառով հանդես գալ, սակայն դատավորը նրան թույլ չտվեց  ճառը ներկայացնել նստած տեղից։ Ժիրայր Սեֆիլյանն էլ դատավորին հայտնեց, որ ինքն իրավունք ունի նստած տեղից իր ճառը ներկայացնելու։ «Որ ես խոսում եմ դուք լռեք»,-...
Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց, որի արդյունքում Ժիրայր Սեֆիլյանն ու  մյուսնեերը  ազատ արձակվեցին դատարանի դահլիճից, սակայն նրանք ոչ թե արդարացվեցին, այլ նրանց խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին միջոցով: Այսպիսով՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացվեց, վերջինս դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման, սակայն պատգամավորների...
«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, և նրան պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ներկայացված միջնորդությունը: Դատավորը հայտնեց, որ  Գագիկ Եղիազարյանը դրսևորել է բացասական վարքագիծ...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։ Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ:...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը, որի ժամանակ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց: Նիստի ընթացքում, Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց բավարարել այն։ Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի...