Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ։
Դատավորները վարչական դատարան են դիմել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը վերացնելու /անվավեր ճանաչելու/, որպես հետևանք`...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին ներկայացվեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձվեց, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Էլզա Զաքարյանը:
Վերջինիս պաշտպանը դատարանին խնդրեց հետաձգել նիստը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին, իսկ հաջորդ նիստի ժամանակ կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր:
Դատավոր Վաչե...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ: Վերջիններս դատարանին հայտնեցին, որ իրենք ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այս պահին պատրաստ չեն:
Ամբաստանյալներից Գնել Թևոսյանի և Նորիկ Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատարանին խնդրեց իրենց ժամանակ տրամադրել պատրաստվելու...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Վերջինս ցանկություն հայտնեց ճառն ընթերցել ամբիոնից:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքում հիշատակվում է, որ նա ցանկացել է զինված դիմադրություն ցույց տալ, սակայն գործի հիմքում...