Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահի  կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը

Վերքննիչ քրեական դատարանում վերսկսկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած վերաքննիչ քրեական բողոքի քննությունը 8 ժամ տևեց և հետաձվեց:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնարավոր է դատավարությունն այսօր ավարտվի, բայց դատական ակտը այսօր չհրապարակվի:

Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք է գործել Վերաքննիչ դատարան և բողոքի ակցիա է իրականցնում:

Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը խոչընդոտ է հանդիսանալու քննությանը:

Ըստ նրա՝ Քոչարյանի համար այստեղից մի ճանապարհ կա՝ «դեպի բանտախուց` ցմահ ազատազրկման դատավճռով»:

Հավելեն, որ Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ մեղադրյալի աթոռին պետք է հայնտնվեն նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստից հետո դատարանի տրամադրվածությունը Վերաքննիչ բողոքը քննելու վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանը գնահատել էր հավասարակշռված:

Հիշեցնենք, որ  հուլիսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: