ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...
Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը և հաղորդել է կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին: Յուրաքանչյուր երկիր պետք է վճարի կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը, ընդորում, խոշորագույն երկրների համար սահմանափակում է սահմանված, առավելագույնը 22%, ամենաաղքատ երկրների...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրան կից զինված խմբավորումների կողմից Իրաքում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Գերագույն հանձնակատարը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ահաբեկիչների կողմից կատարվող թիրախային սպանությունների, առևանգումների, բռնի կրոնափոխությունների, սեռական բռնությունների, թրաֆիկինգի, ստրկացման, կրոնական և մշակութային նշանակության...