2016 թվականին Հնդկաստանը հայց է ներկայացրել Պակիստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբուշան Սադհիր Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի (Ջադհավի գործով) հայցի քննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի...
Սույն թվականի հունիսի 6-ին Հաագայի Միջազգային դատարանը սկսել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումների երկրորդ փուլը։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի...
Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 8-ին կհրապարակի որոշումը՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը քննելու իր իրավասության վերաբերյալ։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման...
Օրեր առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պահանջել է Ռուսաստանի Դաշնությունից զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուկրաինան բողոքել է Ռուսաստանի դեմ և հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում խախտվում են թաթար ժողովրդի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների իրավունքները։ 2017 թվականի ապրիլի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ռուսաստանը պարտավոր է չեղարկել ՌԴ Գերագույն...
Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը ցմահ ազատազրկման է դատապարտել 74-ամյա Ռատկո Մլադիչին Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմական  հանցագործությունների համար:  Այս մասին հանտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված 11 մեղադրանքներից 10-ում, մասնավորապես,  Սրեբրենիցայում 8 000 մահմեդականների ցեղասպանության, 1995 թ. ՄԱԿ-ի աշխատակիցնիերն  պատանդ վերցնելու մեջ: 1992 թ. Բոսնիացի մահմեդականների և հույների ցեղասպանությունների...