Գամբիայի արդարադատության նախարարությունը դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Մյանմայի իշխանություններին մեղադրելով Ռոհինջա ժողովրդի ցեղասպանության մեջ։ Արևմտյան Աֆրիկայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Գամբիան 1956 թվականից «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948 թվականի կոնվենցիայի անդամ-երկիր է։
Ներկայումս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննարկման փուլում է գտնվում տասնյոթ գործ: Այս տարվա սկզբից Դատարանը հինգ նոր գործի քննություն է սկսել։ Երկուսը վերաբերում են մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին երկրների ներկայացրած պահանջին։ Երկու հայց ներկայացվել է Իրանի և Պաղեստինի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ: Սակայն ընդունու՞մ է, արդյոք, Վաշինգտոնն իր դեմ ներկայացված հայցերը քննելու Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը:...