Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Չինաստանը կարող է պատասխան մաքսատուրքեր կիրառել մոտ 3,6 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ արտադրանքի ապրանքների ներմուծման համար՝ ԱՄՆ կառավարության կողմից չինական ապրանքների հակամաքսային կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այս որոշումը կայացվել է Չինաստանի կողմից 6 տարի առաջ ներկայացված դիմումի...
Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...
2018 թվականի մայիսին Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպությանը զեկույց է ներկայացրել, որի համաձայն՝ սույն թվականի ապրիլի 27-ին նա նախաձեռնել է երկաթյա և պողպատե արտադրանքների հանգամանալից հետազոտություն իրականացնել։ Հետազոտության գլխավոր նպատակն է՝ հսկել արտադրանքների ներմուծման ընթացակարգը, պարզել, թե արդյոք ներմուծվող արտադրանքների ծավալները չե՞ն վնասում երկրի էկոնոմիկային և արդյունաբերության աճին, ինչպես նաև այլ հիմնահարցեր։ Այս հետազոտության շրջանակներում ներմուծող, արտահանող և գործընթացին մասնակցող բոլոր կողմերը...
Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և պահանջել է 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է հետևել ԱՀԿ կանոններին: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  ԱՀԿ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմինը կքննարկի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի մասին Չինաստանի ներկայացրած հայցն այս տարվա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները պահանջել են ԱՀԿ-ից...