Գլխավոր Միջազգային Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...
Կորոնավիրուսային համաճարակի հետևանքներն արդեն իսկ հանգեցրել են համաշխարհային տնտեսության անկման: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։ «Արդեն պարզ է, որ մենք անկում ենք ապրում», - ասել է նա: ԱՄՀ ղեկավարը շեշտել է, որ այս անգամ կանխատեսվում է «բավականին խորը» անկում:
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ։ Մասնավորապես՝ Ճապոնիան բողոքել է առևտրային նավաշինական ընկերություններին Հարավային Կորեայի կողմից հատկացված ապօրինի ֆինանսական աջակցության մասին: Ճապոնիայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է առևտրային նավերի, այդ թվում` նաև հում նավթի, հեղուկ գազի և ծովային բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված նավերի մշակմանը, արտադրությանը, վաճառքին և գնումներին։ Ճապոնիայի...
Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար հակադեմպինգային միջոցների կիրառման մասին Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշմանը։ Օգոստոսի 23-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ 3 ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերահսկողություն է իրականացնում՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացի վրա։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նոր ծրագիր է ներկայացրել, որի շրջանակներում սահմանվել են ծխախոտի արտադրատեսակների փաթեթավորման խիստ պահանջներ՝ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթներին համապատասխան։  ԱՀԿ գլխավոր տնօրենը ողջունել է այս կապակցությամբ Ավստրալիայի դիրքորոշումը, որը նույնպես միացել է ծրագրին և ծխախոտի արտադրատեսակների փաթեթավորման համար խիստ պահանջներ է սահմանել երկրում։ Հունիսի 28-ին Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն...