Գլխավոր Միջազգային Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի գծով Եվրոպական Միության (ԵՄ) հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորը ճգնաժամ է ապրում և կոչ է արել բարեփոխել այն։  «ԱՀԿ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Աշխարհը փոխվել է, իսկ ԱՀԿ-ն` ոչ»,- հայտարարել է առևտրի գծով ԵՄ հանձնակատարը սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Մալմստրեմի խոսքերով՝ ԱՀԿ-ն չի կարողացել հարմարվել արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը։...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Չինաստանը կարող է պատասխան մաքսատուրքեր կիրառել մոտ 3,6 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ արտադրանքի ապրանքների ներմուծման համար՝ ԱՄՆ կառավարության կողմից չինական ապրանքների հակամաքսային կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այս որոշումը կայացվել է Չինաստանի կողմից 6 տարի առաջ ներկայացված դիմումի...
2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ պետություն դառնալու նպատակով։ Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Բելառուսի անդամակցության հարցի շուրջ բանակցային գործընթացը շուտ ավարտելու և ԱՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։ Այս տարվա սեպտեմբերի 3-ին ԱՀԿ Քարտուղարությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որի համաձայն՝ Մինսկում ԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչ Աննա Կարոլինա...
Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը:
Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...