Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազևեդուն զգուշացրել է համաշխարհային տնտեսության ոլորտում լարվածության հնարավոր սրման և դրա բացասական հետևանքների մասին: Այս մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Վերջերս ինձ անհանգստացնում է առևտրի ոլորտում առաջացած լարվածությունը: Ներկայումս այն աճում է, և հետագայում այդ լարվածության...
Այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Սեպտեմբերի 28-ին համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի արտաքին առևտրի նախարար Ջամշիդ Խոջաևի և ԱՀԿ Գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Ուզբեկստանի և ԱՀԿ-ի միջև համագործակցության հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են Ուզբեկստանի ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև՝ ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվող միջոցառումներին Ուզբեկստանի մասնակցությանն առնչվող հարցերը։ Ավելի վաղ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը նախատեսվում է ավարտին...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...