Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։
Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։ Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի բացումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վարչապետը ելույթ կունենա նիստի շրջանակներում, թե այս անգամ նա հանդես կգա միայն ունկնդրի դերում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանն...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո: ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը...
 Ինչպես պետք է պետությունները պաշտպանեն իրենց ավիացիան ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի հարձակումներից, ինչպես պայքարել օդային փոխադրումների միջոցով իրականացվող թմրանյութերի առուվաճառքի և մաքսանենգության դեմ, ինչպես կանխել մարդկանց թրաֆիքինգն ամբողջ աշխարհում։ Այս և այլ հարցերի պատասխանները գտնելու նպատակով ՄԱԿ-ի գրասենյակներն այս շաբաթ նոր համաձայնագիր են ստորագրել։ Այս շաբաթ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը և ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային...