Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։

Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ:

Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:

Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:

Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել է Քեթրին Փոլարդը: