ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Այս որոշման գլխավոր դրդապատճառներից մեկն է հանդիսանում «Իսրայելի նկատմամբ քրոնիկ կողմնակալությունը»։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը վերածվել է մարդու իրավունքները ոտնահարողների պաշտպանի։ Նա նաև իր դժգոհությունն է հայտնել՝ Խորհրդին մարդու իրավունքները մշտապես ոտնահարող երկրների անդամակցության առիթով։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցիչը որակավորել...
Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս...
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում կայացել է Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանը։ Ժնևում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությունը: Հանդիպման շրջանակներում նախարարն ասել...