Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի...
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային: Մասնավորապես, զեկույցի հեղինակները...
Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...
2014թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձև: Բանաձևի նախագիծը ներկայացրել էին Ուկրաինան, Գերմանիան, Լեհաստանը, Լիտվան, Կանադան և Կոստա Ռիկան: Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 100 երկիր, դեմ` 11-ը, այդ թվում` Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, ևս...