Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է,  որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝  խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր...
Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի...
Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ուժեղացնել պայքարը «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ: Կոչն արվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումը վերջին օրերին մի շարք դաժան հարձակումներ է իրականացրել Իրաքի Անբար նահանգում և մայրաքաղաք Բաղդադում: Մասնավորապես, ուրբաթ երեկոյան մամուլին տրված հայտարարությամբ Անվտանգության խորհուրդը կառավարություններին...
Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին՝ Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականություն վարելու համար։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև խնդրել է ՄԱԿ-ին հսկողության տակ առնել Թել Ավիվի ենթադրյալ միջուկային ծրագիրը։  Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Խոշրոուն ուղերձ է ուղարկել համաշխարհային կազմակերպությանը։ Ուղերձը հասցեագրված Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին: «Թել Ավիվում միջուկային զենքի առկայությունը...
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային: Մասնավորապես, զեկույցի հեղինակները...