ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը: Պատժամիջոցների ցանկում ներառված են 9 ֆիզիկական անձինք, 16 ընկերություններ և 6 լցանավեր։ Ենթադրաբար, նրանք ներկայացնում են տրանսպորտային մեծ ցանց, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Ռուսաստանը և Բելառուսը, համագործակցելով մի շարք այլ պատվիրակությունների հետ, ներկայացրել են նախագիծ՝ հանցավոր նպատակներով օգտագործվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի վերաբերյալ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են ստեղծում պետությունների զարգացման համար, բայց դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում հանցագործների...
Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան (էլ․գրադարան), որտեղ ներառված են  ՄԱԿ-ի հայաստանյան կառույցի բազմաբնույթ հրատարակումներ և տպագիր նյութեր, դասակարգված ըստ Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների: Հիմնականում հրատարակումներն ամբողջական են, տրված PDF տարբերակով: ՄԱԶԾ ՄԱՓԳՀ ԱՀԿ ԱՄԿ ՄԱԲՀ ՊՀԾ ՊԳԿ ՄԱՁԻԱՀ ՄԱՄՀ ՀՏՎ ՄԱԱԶԿ ՄՄԿ Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների  ՏԵՂԵԿԱԳՐԵՐ Հրատարակումներ 2012 Հրատարակումներ 2013 Աղբյուրը՝  http://www.un.am
Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել խոշտանգումների կիրառումը կալանավայրերում, բարենպաստ պայմաններ ապահովել ազատազրկված անձանց և կալանավայրում ծնված նրանց...
Քաղաքացիություն չունեցող միլիոնավոր մարդիկ ապրում են անորոշության վիճակում՝ չկարողանալով իրականացնել իրենց հիմնական իրավունքները: Այս երևույթը վերացնելու համար չորս տարի առաջ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը սկսել է մի ծրագիր իրականացնել, որը զգալի արդյունքներ է տվել։ Բայց այսօր պետք է ավելի արագ և վճռական գործողություններ իրականացնել։ Քաղաքացիության բացակայությունը կարող է մարդուն զրկել կրթության, բժշկական օգնության և աշխատանք գտնելու հնարավորությունից: Նրանք չեն կարող ամուսնանալ, բնակարան...