ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. հայտնաբերվել է 81606 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 81606 կգ կանեփի և 59.5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ 25 հողամասերից հայտնաբերվել է 132.5 կգ կանեփի 2347 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 826.01 գրամ «Մարիխուանա», 0.5 գրամ «Կրիստալ», 4 մլ. «Դեզոմորֆին», 0.39 գր. «Սփայս» տեսակի թմրամիջոցներ, 13 հատ հոգեմետ դեղահաբ, 82 հատ կակաչի գլխիկ, 1458 գր. կանեփի գլխիկի տերև, 123 գր. շագանակագույն զանգված, 49.3 գր. «Կոկաին», 60 գր. կանեփի բույս և 3 մլ. «Մետադոզ»:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 29 նռնակ, 26 հրազեն, տարբեր տրամաչափի 3818 փամփուշտ, 2 նռնականետ, 54 նռնակի պայթուցիչ, 11 փամփշտատուփ, 5 հրապայթուցիչ, 1 գնդացիր, «Տրոտիլի» 1 աղյուս, 12 պայթուցիչ, 2 հրազենի փող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 67 հատ փամփուշտ, 2 հրազեն և 1 փամփշտատուփ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 104 հետախուզվող: