Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, Նիկոլ...
2016 թվականին Հնդկաստանը հայց է ներկայացրել Պակիստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբուշան Սադհիր Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի (Ջադհավի գործով) հայցի քննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է ավելի քան 370 հազար եվրո փոխհատուցում հատկացնել ազգությամբ ռուս Դիմումատու Մարգարիտա Գրաչովային, ով ենթարկվել է ընտանեկան բռնության ամուսնու կողմից։ 2017 թվականի նոյեմբերին Դմիտրի Գրաչովը խանդի հողի վրա կնոջը տարել է անտառ, խլել բջջային հեռախոսը և կացնով կտրել նրա ձեռքերը՝ հարվածելով առնվազն տասն անգամ։ Գրաչովայի...
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ չինական պողպատի և ալյումինի ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Չինաստանը դիմել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմին՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային վեճը կարգավորելու համար ԱՀԿ արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։ Այս մասին հաղորդել է...
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք կառույցների դեմ, որոնց կենտրոնական գրասենյակները գտնվում են ԱՄՆ տարածքում: Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այս քայլով Պեկինն արձագանքում է Վաշինգտոնի «անպատասխանատու գործողություններին և Հոնկոնգի ներքին գործերին միջամտելու ամերիկյան կողմի քայլերին»: Նախորդ շաբաթ ամերիկյան...