«Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա». «Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:

Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն:

«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:

Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝

– պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ,

– Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,

– ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչեւ վերջ»: