Դեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Համաձայն գործակալության հաղորդման՝ որոշումն ընդունվել է միաձայն (441 կողմ): Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝...
Հուլիսի 30-ին ՄԱԿ-ը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համատեղ պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ։ Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը տարածում է գտել անհավասարության, սոցիալական անկայունության և զինված հակամարտությունների պատճառով: Նա նաև նշել...
Ռուսաստանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը՝ Ղրիմի թաթարների, Ղրիմում տիրող իրավիճակի, ուկրաիներեն լեզվի ուսուցման և Մեջլիսի գործունեության արգելքի վերաբերյալ: Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Ուկրաինայի պատվիրակության ելույթում: «Ղրիմի ապօրինի գրավումից...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո: ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը...
Օգոստոսի 27-ին Սիրիայում իրավիճակի հետաքննության համար կազմված ՄԱԿ-ի միջազգային անկախ հանձնաժողովը հրապարակել է այդ երկրում տեղի ունեցող հակամարտության վերաբերյալ իր նոր զեկույցը: Մասնավորապես ընդգծվում է, որ Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ըստ զեկույցի` կառավարական ուժերն ու ընդդիմադիր կազմավորումները շարունակում են զանգվածային վայրագություններ գործել` անասելի տառապանք պատճառելով քաղաքացիական...