Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու մասին առաջարկությամբ է հանդես եկել: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է Փաշինյանը
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԵՎ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Քրիստոնյա՛ և հայրենատե՛ր Հայեր Իմ խորին համոզմամբ` 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական  ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման և ձևավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում և...
https://youtu.be/tWO7UWw_Vhw ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր շնորհավորել է  Մայիսյան եռատոնը և հայտարարություն արել, համաձայն որի՝ հրաժարվել է պաշտոնից. «Սիրելի′ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծտոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մերբոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտառաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը: Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը: Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանիցստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտիմեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարողկռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմայս կարգավիճակում: Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն ևուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվելձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ: Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրնսկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դամեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի ևԳյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենցզորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայնառաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում...
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Հանրապետության հրապարակ: Վերջինս Հրապարակում բոլորին հայտնեց, որ այդ հաղթանակը ժողովրդինն է: «Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր և սրանից...
Այսօր կայացած վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել՝ Մանվել Գրիգորյանը, Սերյան Սարոյանը, Միհրան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայիլովը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը և ֆելիքս Ցոլակայնը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել էր վարչապետի թեկնածուի պաշտոնում ՀՅԴ, «Ելք»...