ՀՀԿ խմբակցությունից ովքե՞ր են կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Այսօր կայացած վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել՝ Մանվել Գրիգորյանը, Սերյան Սարոյանը, Միհրան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայիլովը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը և ֆելիքս Ցոլակայնը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել էր վարչապետի թեկնածուի պաշտոնում ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների կողմից, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀԿ-ն դեմ է Փաշինյանի վարչապետությանը, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ 10+1 պատգամավորներ կողմ են քվեարկելու։

Հիշեցնենք,  որ մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրության ժամանակ՝ 45 կողմ և 55 դեմ ձայներով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: