Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր շնորհավորել է  Մայիսյան եռատոնը և հայտարարություն արել, համաձայն որի՝ հրաժարվել է պաշտոնից.

«Սիրելի′ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծտոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մերբոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտառաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:

Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:

Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանիցստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտիմեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարողկռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմայս կարգավիճակում:

Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն ևուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվելձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:

Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրնսկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դամեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի ևԳյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենցզորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայնառաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ էառաջնագծում:

Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք և վստահ լինեք, որորքան էլ ձեզ հեռու են թվում պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր հաջողությունների և վրիպումների, սխրանքների և սխալների, միջադեպերի և հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպես պաշտպանությաննախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մեր հանրությունըմիշտ հպարտանա և երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:

Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնելզգոնությունը: Դրան հետևեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:

Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենքտեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թենվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իրհայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելիհմուտ:

Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից և չարածից, հասցրածից և չհասցրածից, ճիշտ կամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավորմարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտությունից ևարդյունաբերությունից, սպառազինությունից և ռազմական տեխնիկայից մինչև ինժեներական աշխատանքներ ևշինարարություն, թիկունքային ապահովումից մինչև ռազմական բժշկություն, կրթությունից մինչև կադրային որոշումներ և ռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:

Ի դեպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր և առանձնահատուկմարդկանց հետ աշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականինհասկանալը` շատ տարբեր է բազմաթիվ երևույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհունենալու հետ մեկտեղ նաև շատ պարզ է և շիտակ, արդար է և ուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալըմիշտ հաճելի է:

Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ և վտանգներով լի ծառայության և Հայրենիքիպաշտպանությունը կյանքի առաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, և մերպետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծ խնդրանքը ձեզ` մաքուր և անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեքխստապահանջ ձեր և ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛ հանդուրժեք հայ սպայի որևէ զանցանք, որևէ անպարկեշտություն, որևէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը և դրանով կանխել ավելիմեծ խնդիրներ: Ինքս հետևել եմ  այդ կանոնին և, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջընթացքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ամաչեմ:

Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր էպահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակիմատակարարների, կապալառու շինարարական կազմակերպությունների մեջ չկա որևէ մեկը, որը կարողանա գոնեքմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:

Չէի ուզենա խոսքս հաշվետվության վերածել, որովհետև ի սկզբանե ավելի շուտ ձեզ հետ կիսվելու նպատակ ունեի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղություններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք ավարտինենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկման համակարգով հագեցնելու գործը, գերժամանակակից և ճշգրիտսպառազինություն և ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտական հերթապահության, կտրուկ բարձրացրել ենքգնումների արդյունավետությունը` հսկայական գումարներ վերաբաշխելով դեպի սպառազինման ծրագրեր: Ամբողջությամբ վերանայել ենք իրավական դաշտը և ներդրել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը: Նոր շունչենք տվել ռազմարդյունաբերական համալիրին: Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լավագույնավագ դպրոցի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դռները և ամենալավ պայմաններովկահավորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհվածներիընտանիքների և զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրա մնացած` բնակավորման խնդրի լուծումըև ողջ հանրության հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նյութական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով: Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայությունն ու բարձրագույն կրթությունը, ինքնուրույն կյանք վստահ մտնելու հնարավորությունները համադրող ծրագրեր, որոնք արդեն իսկ կտրուկ փոխել ենբանակից երիտասարդների ակնկալիքները: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նորարարական են և գրավիչ` միջազգային չափանիշներով: «Զինվորից սպա» ծրագիրն էլ նոր է մեկնարկելու` ծառայության ընթացքում սպայականմասնագիտությունն ընտրող մեր զինվորների համար: Մենք անցկացրինք մեր զինված ուժերի պատմության մեջխոշորագույն զորավարժությունները և սկսեցինք զորքերի կառուցվածքի խորքային վերանայում՝ արդյունավետությանբարձրացման նպատակով: Նախանշեցինք զինվորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելուհամապարփակ ծրագիր:

Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբբանակ` այն աչքի լույսի պես պահելու և միայն առաջ, դեպի հաղթանակներ ընթանալու մաղթանքով:

Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները և պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան և բոլոր ապագա նախարարներին` մեր երկրիանվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետևողական կլինենմեկնարկած ծրագրերը զարգացնելու և հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանիոր դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոք վիճակում կփոխանցի իր հաջորդին և մեր սերունդներին:

Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ` շարքայինից մինչև գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկծառայողներից մինչև զինված ուժերի գլխավոր շտաբ, իմ քաղաքական և հայեցողական թիմերին, մեզ հսկողհասարակական կազմակերպություններին և մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձհամայնքների ղեկավարներին և բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին և ոչ պակաս` իմ և մեր բոլորզինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատվով կատարելու համար:

Աստված պահապան մեր զինվորին և սպային,

Մեր Ազգ-բանակին, Հայաստանին և Արցախին:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:»։