«Որպեսզի արբիտրաժը զարգանա, պետք է պետությունը զարգանա, և տնտեսական աշխուժություն լինի». Սայադ Բադալյան

Վեճերի այլընտրանքային լուծման՝ արբիտրաժի զարգացման միտումների, առավելությունների և որոշումների կայացման մասին Լեգալ Ինֆոն զրուցել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից  մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտր Սայադ Բադալյանի հետ:

-Ի՞նչ է արբիտրաժը և ի՞նչ նպատակով է այն ստեղծվել։

-Արբիտրաժը վեճերի այլընտրանքային լուծման միջուց է: Արբիտրաժի հիմնական նպատակը կողմերի միջև վեճերի լուծմանը նպաստելն է, այսինքն՝ արբիտրաժային հաստատությունը ոչ թե լուծում է վեճ, այլ նպաստում է վեճերի լուծմանը: Վեճը լուծում է հստակ արբիտրաժային տրիբունալը:

Նախ արբիտրաժային հաստատությունների կողմից վեճերի լուծումը առանց անհարկի ձգձգումների է լինում, որը կարող է տեղի ունենալ պետական դատարանների կողմից վեճերի լուծման դեպքում: Արբիտրաժի կողմից վեճերի լուծումը նաև ճկուն է, որովհետև  կողմերին հնարավորություն է տալիս ընտրել այն անձանց՝ արբիտրներին,  որոնք պետք է վեճը լուծեն, և ընտրեն այն ընթացակարգը, որով պետք է վեճը լուծվի։ Աա առավելություն է, որովհետև պետական դատարանների դեպքում կողմերը հնարավորություն չունեն ընտրելու անձանց՝ որոնք պետք է իրենց վեճը լուծեն: Կողմերը կարող են վեճերի լուծումը վերապահել արբիտրաժային հաստատությանը, և արդեն վեճը ծագելուց հետո ընտրեն արբիտրներին։

-Արբիտրաժային դատարաննները  իրավունքի ո՞ր ճյուղին առնչվող նյութաիրավական վեճերի  քննությամբ են զբաղվում։  

-Հինականում առևտրային բնույթի վեճերն են վերապահվում արբիտրաժներին: Վեճերի այլընտրանքային լուծման  ինստիտուտն առաջին հերթին ծագել է առևտրային բնույթի վեճերը լուծելու համար: Դասական իմաստով՝ առևտրային բնույթի վեճը՝ այն վեճն է, որի երկու կողմերն էլ առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտներ են, սակայն մեր օրենքը թույլ է տալիս արբիտրաժին վերապահել այն գործերը, որոնցում առնվազն մեկ կողմը գործարարությամբ զբաղվող սուբյեկտ է: Մեր օրենքը ունի թվարկում, թե որ վեճերի լուծումը կարող է վերապահվել արբիտրաժային հաստատություններին, օրինակ՝  խորհրդատվական հարաբերություններից ծագած վեճերը, ֆինանսական  գործարքներից՝ լիզինգ և այլն: Օրենսդրության մեջ փոփոխություն կատարվեց և հնարավորություն տրվեց ընտանեկան և աշխատանքային վեճերը նույնպես վերապահել առևտրային արբիտրաժի լուծմանը:

-Արբիտրաժային դատարանների որոշվումը ՀՀ-ում ինչպե՞ս է կատարվում։

-Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային հաստատությունների վճիռները բոլոր դեպքերում  պետք է ճանաչվեն և կատարվեն դատարանի կողմից: Ճանաչման և կատարման գործընթացը դատարանի կողմից ենթադրում է, որ կողմերից մեկը՝ ում օգտին կատարվել է վճիռ, դիմում է դատարան, դատարանը քննում է, ճանաչում է և տալիս է կատարողական թերթ: Արբիտրաժային հաստատությունը կատարողական թերթ տալ չի կարող:  

Դատարաննի կողմից քննությունը չի ենթադրում գործի կրկնակի քննություն, որովհետև, եթե արբիտրաժը վեճը քննել և վճիռ է կայացրել, դատարանը ճանաչման փուլում ոչ թե վեճը քննում է, այլ պարզապես դատարանը օրենքով ճանաչման մերժման հիմքերի կետերն է ստուգում, որպեսզի հասկանա՝ արդյո՞ք կան մերժման հիմքեր: Բավական պարզ կետեր են դրանք, օրինակ՝ կողմերը ծանուցվել են, թե ոչ, արբիտրաժային վերապահումը վավեր է, թե՞ ոչ:

Դատարանի ճանաչման փուլը բավականին կարճ է տևում, սակայն մեր պրակտիկայում  այս ճանաչման փուլը կրկին երկարում է:

-Օտարերկրյա արբիտրաժային հաստատությունների որոշումները  ՀՀ-ումինչպե՞ս են ճանաչվում և կատարվում։    

-Օտարերկրյա արբիտրաժային հաստատությունների վճիռների ճանաչման և կատարման համար գոյություն ունի միջազգային կոնվենցիա՝ Նյու Յորքի կոնվենցիան, որին 180-ից ավելի պետություններ միացած են: Այդ անդամ պետություններից մեկի տարածքում կայացված արբիտրաժային վճիռը կարող է ճանաչվել մյուս անդամ պետության տարածքում: Ընթացակարգը գրեթե չի տարբերվում ներպետական արբիտրաժի կայացրած վճռի ճանաչումից և կատարումից՝ կրկին նույն մերժման հիմքերն են:  

Մեզ մոտ հիմնականում ծանուցման խնդիրն է, որի պատճառով էլ նույնիսկ օտարերկրյա արբիտրաժային հաստատությունների ճանաչման և կատարման  գործընթացը կրկին երկարում է:  

-Ինչպե՞ս կարող են դիմել արբիտրաժային դատարան։

-«Դատարան»  տերմինը այս դեպքում մի փոքր զգուշորեն պետք է օգտագործենք, այս դեպքում արբիտրաժային հաստատություն է,  քանի որ «դատարան» տերմինը պետական ֆունկցիա ենթադրող տերմին է:  

Արբիտրաժային հաստատություն դիմելու համար առաջին կարևոր պայմանը՝ արբիտրաժային վերապահում ունենալն է: Արբիտրաժային  վերապահումն իրենից ներկայացնում է պայմանագրում զետեղվող մի փոքր կետ, որով կողմերն անդրադառնում են մի քանի հարցերի՝ արբիտրների թվին (սովորաբար դրանք 3 են լինում), վայրին՝ որտեղ պետք է արբիտրաժը քննվի: Արբիտրաժային վերապահման մեջ նշվում է նաև, թե ո՞ր իրավունքով պետք է վեճը լուծվի: Արբիտրաժային վերապահումը պետք է հստակ հղում կատարի կողմերի  կամքին  առ այն, որ իրենք ցանկանում են վեճերը լուծել հստակ այս արբիտրաժային հաստատաության կողմից, կամ հստակ անուն ազգանուն նշել։ Սակայն պրակտիկայում ավելի տարածված է, որ արբիտրաժային հաստատությանն են վեճերի լուծումը վերապահում:   

Արբիտրաժային  վերապահման շուրջ կողմերը պայմանագրի կնքման սկզբնական փուլում են համաձայնության գալիս: Լինում են դեպքեր, երբ պայմանագրում արբիտրաժային վերապահում չկա, և ծագում է վեճ, այս դեպքում կողմերը ոչ թե կնքում են արբիտրաժային վերապահում, այլ առանձին արբիտրաժային հանաձայնագիր, որը ներառում է նույն կետերն ինչ-որ արբիտրաժային  վերապահումը:

-Ի՞նչ առավելություններ ունի արբիտրաժային համակարգը։

-Պետական դատարաններ դիմելու դեպքում մենք ունենք տարբեր ատյաններ. սոբորաբար կողմերից մեկը դժգոհ է դատական ակտից: Գործը կարող է երեք ատյան գնալ, էլ չասենք, որ ավելի շատ՝ Վճռաբեկ դատարանը կարող է ակտը բեկանել և ուղարկել հետ: Գործը կարող է նորից քննվել ստորադաս դատարանում, նորից բեկանել, և այդպիսի  գործեր լինում են, որ տարիներով ձգվում են:  

Արբիտրաժի դեպքում՝ ատյաններ չկան: Արբիտրները մեկ անգամ գործը քննում են և կայացնում են վճիռ, ասյինքն՝ այսքանով գործի քննությունն ավարտվում է: Արբիտրաժային հաստատությունների կանոնակարգերում սովորաբար ֆիսքսվում է ժամկետ, թե ի՞նչ սահմաններում պետք է գործը քննվի վեց ամիս, հինգ ամիս, ինչը բացակայում է պետական դատարաններում: Ճկունությունն ու ընթացակարգի ընտրությունըն ևս առավելություններ են: Առավելություն են նաև արբիտրաժային ծախսերը: Առաջին հայացքից արբիտրաժային ծաղսերը պետական դատարանի համեմատ շատ կարող են թվալ, բայց պետք է հաշվի առնել, որ կողմերը վճարում կատարում են մեկ անգամ և չկան ատյաններ, որ պարբերաբար այդ վճարները կատարվեն:

Ամենակարևոր առավելությունը Նյու Յորքի կոնվենցիայի գոյությունն է:   Հայստանի պարագայում՝ խիստ պակաս ունենք նման միջազգային պայմանագրերի՝ որպեսզի պետական դատարանի որոշումը մեկ այլ պետությունում ճանաչվի և կատարվի, պետք է առնվազն այդ երկու պետությունների միջև լինի միջազգային պայմանագիր՝ միմիանց դատական ակտերի փոխադարձ  ճանաչման և կատարման մասին:

Արբիտրաժի դեպքում՝ Նյու Յորքի կոնվենցիային միացած 180-ից ավել պետություններից մեկում կայացրած արբիտրաժային վճիռը մյուսում կկատարվի և կճանաչվի:  

-Մեր երկրում ի՞նչ նախադրյալներ կան վեճերի լուծման այլընտրանքային համակարգերի լայն  կիրառման  համար։

-Վերջին տարիներին փորձեր արվում են կանոնակարգելու այս ոլորտը․ օրենքում են փոփոխություններ կատարում, արբիտրերի էթիկայի կանոներ և որակավորման կարգ են փորձում սահմանել: Իմ կարծիքով, արբիտրաժը այն ոլորտն է, որ որպեսզի զարգանա պետությունը չպետք է միջամտի:

Արբիտրաժի քննությանը վերապահվում են այն գործերը, որոնք  գործարարական հարաբերություններից են բխում։ Դա նշանակում է՝ որպեսզի արբիտրաժը զարգանա պետք է պետությունը զարգանա և տնտեսական աշխուժություն լինի:  

Եթե չկա տնտեսություն, արբիտրաժը չի զարգանա։ Ցանկացած ինստիտուտի զարգացում կախված է տնտեսական ակտիվությունից․ առավել ևս առևտրային արբիտրաժի զարգացման համար է դա կարևոր:

-Դատարանների և արբիտրաժային հաստատությունների  միջև փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են։

-Առաջին հայացքից կարող է տպավություն ստեղծվել, որ մրցակիցներ են, սակայն պրակտիկայում ես նման վեաբերմունք մեր դատարաննների կողմից չեմ նկատել: Բավական նորմալ և քաղաքակիթ վերաբերմունք է, ինչպես օրենդրությունը պահանջում է: Կան դատավորներ, որոնք փորձում են այս ոլորտում խորանալ՝ նրբությունները հասկանալու համար: Այստեղ պետք է ոչ թե մրցակցային հարաբերություն լինի, այլ պետք է հաշվի առնել, որ արբիտրաժը՝ որպես վեճի այլընտրանքայի լուծման եղանակ, կարող է շատ կարոր խնդիր լուծել դատարանների համար՝ ծանրաբեռնվածության հարցի հետ կապված: Առևտրային արբիտրաժի ինստիտուտը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն: