Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա...
Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, կան...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Տոլմաչևը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին և համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Դոնի Ռոստով քաղաքում, աշխատել է որպես լրագրող: Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված երկու վարույթներին։  Դիմումատուի դեմ գործ է հարուցվել տեղական թերթում հոդվածների հրապարակումից հետո, որոնք քննադատել...
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը։ Դեսպանատունը տարածած հայտարարությամբ միաժամանակ հիշեցնում է, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանին դատարանի մուտքի մոտ սպասող մարդիկ դիմավորեցին երաժշտությամբ և ծափահարություններով: Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ հրաշքներ լինում են և քաղբանտարկյալներն արդեն ազատության մեջ են հայտնվում: «Բոլորս էլ հավատացել ենք, որ «Սասնա ծռեր»-ը և մյուս քաղբանտարկյաները ազատության մեջ են լինելու և մենք այս...