Հարկադիր կատարման ծառայությունը վիճակագրություն է հրապարակել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12.222 դիմում և գրություն: Օգոստոս ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել է 2181-ով, այդ թվում՝ կնքված հաշտության համաձայնության մասին դիմումների թիվը՝ 405-ով, պարտավորությունը մարված լինելու վերաբերյալ գրությունների թիվը՝ 459-ով, կիրառված արգելանքը վերացնելու մասին դիմումների ու գրությունների թիվը՝ 367-ով, իսկ հարուցված կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ դիմումների ու գրությունների թիվը՝ 465-ով: Համաներում կիրառելու մասին ստացվել է 298 դիմում:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 89 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2558 հեռախոսազանգի:
2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8674 քաղաքացի: Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 5 քաղաքացու ընդունելություն: