2013 թվականին Բոլիվիան հայց է ներկայացրել Չիլիի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ բանակցություններ վարելու պահանջի մասին: Մասնավորապես՝ Բոլիվիան պահանջել է պարտավորեցնել Չիլիին բանակցություններ վարել՝ Խաղաղ օվկիանոսի հասանելիության և դեպի օվկիանոս ելքը Բոլիվիային վերադարձնելու խնդրի վերաբերյալ։ Գործի շրջանակներում Բոլիվիան Միջազգային դատարան է ներկայացրել Չիլիի հետ ունեցած երկարամյա տարածքային վեճի առնչությամբ հայցին վերաբերող բոլոր փաստաթղթերը:...
Դիմումատուն՝ Վլադիմիր Կիսլովը, ազգությամբ բելառուս է, ծնվել է 1974 թվականին: Նրա ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն, ըստ երևույթին, նա բնակվում է Ռուսաստանում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն  Բելառուսի իշխանություններին արտահանձնելու մասին  որոշմանը։ 2005 թվականի դեկտեմբերին Բելառուսի դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝...
Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո...
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից, այսօր այս որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նշենք, որ Շահինյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից:  
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Թուրքիան գրության միջոցով տեղակացրել է ԱՀԿ-ին, որ այս տարվա հոկտեմբերի 17-ից պողպատի ներկրման քվոտաներ է սահմանելու՝ ազգային արտադրողներին պաշտպանելու նպատակով: Նման որոշման շարժառիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԱՀԿ անդամ պետությունները սկսել են պաշտպանողական միջոցներ կիրառել՝ դարձնելով Թուրքիան պողպատե արտադրանքի ներմուծման գործընթացի թիրախ:  «ԱՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից իրականացվող պաշտպանողական միջոցառումներն ուղղակի հետևանքներ են առաջացնում Թուրքիայի առևտրի ոլորտում: Թուրքիայի ներքին շուկան, որը տարեկան սպառում է մոտ 30 մլն տոննա պողպատի արտադրություն, վերածվում է ներմուծման գործընթացի թիրախի: Պաշտպանիչ քայլեր ձեռնարկելու մասին որոշման հետաձգումը կարող է վատթարացնել Թուրքիայում պողպատի արտադրողների վիճակը»,-հայտարարել են այս կապակցությամբ Անկարայում: Թուրքիայի կողմից ԱՀԿ-ին ուղարկված գրության մեջ նաև թվեր են պարունակվում՝ պողպատե արտադրանքի ներմուծման ծավալների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ Թուրքիայի կողմից պողպատե արտադրանքի ներմուծման ծավալները 2013 թվականին գրանցված 10.223 մլն տոննայից մինչև 2017 թվականը հասել է 10.606 մլն տոննայի: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում երկրի ներսում արտադրվող պողպատի ծավալը 14.911 մլն տոննայից հասել է 20.464...