Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը: Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին  նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը...
ԱԺ-ում հերթական նիստերի քառօրյան է: Օրակարգում քննարկվող հարցերից է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:Այսօրվա նիստում ԱԺ-ն կքննարկի նաև «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն...
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։  Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները...
Վերաքննիչ քրեական դատարնում այսօր պետք է տեղի ունենար Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն այն հետաձգվեց: Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատական նիստը ևս 1 օրով հետաձգել, վերջինս նշեց, որ հետաձգման անհրաժեշտությունը կապված է խափանման միջոցների և դրանց ներկայացման հետ: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, դատական նիստը նշանակելով հունիսի 8-ին: Նիստի ավարտին...
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ: