Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն էականորեն նվազել են

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների,  հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:

2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:

Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը: