Դիմումատուն՝ Ա․Բ․Վ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դստեր հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու մասին կայացված դատական որոշումն ի կատար ածելու...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։ Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Այս տարվա հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է, որ կանանց դեմքն ամբողջովին ծածկող մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Այդ պատճառով միջազգային մարմինը կոչ է արել Ֆրանսիային վերանայել մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքի վերաբերյալ օրենսդրությունը: ՄԱԿ-ում կարծում են, որ Ֆրանսիայում մուսուլմանական գլխաշոր կրելու մասին սահմանված արգելքը չի ապահովում հասարակության անվտանգությունը և մշակույթային արժեքների պաշտպանությունը:...
Ամեն տարի հոկտեմբերի 24-ին նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության օրը: Այն հայտարարվել է 1947 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի N168 բանաձևով և նվիրված է 1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրության ընդունմանը։ Այս տարի ամենահայտնի համաշխարհային միջազգային կազմակերպությունը նշում է իր 73-ամյակը: Շատերը, հավանաբար, լսել են այս արտահայտությունը. «Եթե ՄԱԿ գոյություն չունենար, այն, միանշանակ, պետք է ստեղծվեր»... ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշվում...