ՄԱԿ-ում Լիբանանի դեսպան Ամալ Մդալյալին նամակ է ուղարկել Անվտանգության խորհուրդ, որի միջոցով նա պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի հետ սահմանին սահմանային պարիսպների կառուցման դեմ: Նամակի մեջ դեսպանը պնդում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը`Լիբանանի տարածքում արգելքների և օժանդակ կառույցների տեղադրմամբ: Նամակի մեջ նաև նշվում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Թիվ 1701 բանաձևը, որն ընդունվել է Լիբանանի երկրորդ պատերազմի ավարտին: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դանի Դանոնն անհիմն է համարել լիբանանյան կողմի բողոքը: Նրա խոսքերով՝ ավելի լավ կլիներ, եթե Լիբանանի իշխանություններն ավելի հետևողական լինեին «Հեզբոլլահ» շարժմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատարկ պահանջներով դիմելու փոխարեն:Նշենք, որ Թիվ 1701 բանաձևը հավանության է արժանացել 2006 թվականի օգոստոսի 11-ին և վերջակետ է դրել Լիբանանի տարածքում Իսրայելի...
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են...
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ–ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ...
Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...