ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել: Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Անցյալ տարի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, հակամարտության գոտիներում՝ այդ թվում Աֆղանստանում, Սիրիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա: Հրապարակված զեկույցի համաձայն՝ այդ թիվը նշանակում է, որ 2018 թվականին ծնված գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան իր կյանքի առաջին պահերն անցկացրել է հակամարտության հետևանքով առաջացած քաոսի,...
Համաձայն  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից:Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին...
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,-...