Դիմումատուները՝ Ռեջափ Ալթոն Էրարսլանը, Սևթափ Սեմա Մուրաթը, Բահրիյե Ուղուրելը և Ջիհան Դեմիրջի Թանսելը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1950, 1956, 1954 և 1960 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները հանդիսացել են Թուրքիայում գործունեություն ծավալող «Ժամանակակից կյանքի աջակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամներ և ղեկավարներ։ Դիմումատուները...
Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...
Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացու գործով հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու...
Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության...
Գործը վերաբերում է 3 ավիաընկերությունների ներկայացրած բողոքին՝ իրենց տրված օդանավ շահագործողի վկայականների գործողությունը դադարեցնելու մասին 2007 թվականին կայացված որոշմանը։ Դիմումատուները՝ «Տիրամավիա» ՍՊԸ-ն, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Վալան» ՍՊԸ-ն և «Գրիքսոնա» ՍՊԸ-ն, ավիաընկերություններ են՝ գրանցված Մոլդովայի Հանրապետությունում։ Համապատասխան ժամանակահատվածում Եվրամիության հատուկ փորձագետների խումբը ստուգումներ է իրականացրել՝ Մոլդովայում գրանցված ավիաընկերությունների աշխատանքի որակը գնահատելու նպատակով։ Այնուհետև, փորձագետները զեկույց են պատրաստել, որի համաձայն՝ Դիմումատու ավիաընկերությունները...