Դիմումատուն՝ Օզգյուն Օզթունչն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ստամբուլում։ Գործը վերաբերում է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու մասին որոշմանը։ 2004 թվականի հունվարի 13-ին մի շարք անհատ ձեռնարկատերերին պատկանող տներ և գրասենյակներ խուզարկության են ենթարկվել` «սպիտակ օձիքով աշխատող» (հանցագործություններ իրականացնող պետական պաշտոնյաներին բնութագրող արտահայտություն․ անգլերենից «white-collar worker») հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այսպիսով, ոստիկանությունը կալանավորել է Դիմումատուին այն գրասենյակում, որտեղ նա փաստաբանական...
 Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում...
 Դիմումատուն՝ Շեհմուս Էքինջին, ազգությամբ թուրք է, ծնվել է 1983 թվականին և ապրում է Թուրքիայի Բաթման շրջանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին որոշմանը։ Մի շարք բժշկական զեկույցների տվյալներով Դիմումատուն տառապում է հոգեկան խանգարումներով։ 2008 թվականի փետրվարին պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նա նախքան զորակոչը բժշկական հետազոտություն է անցել և տեղեկացրել է ղեկավարությանն իր հոգեկան խնդիրների առկայության մասին։ Զինվորական հոսպիտալի...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Ալեքսանդրովն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1963 թվականին և ապրում է Չեբոքսարի քաղաքում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուի ազատազրկման մասին որոշմանը՝ ոստիկանության աշխատակցին ոտքով հրելու պատճառով։ 2005 թվականին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու համար և դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանը մերժել է Դիմումատուի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, քանի որ,...
Դիմումատուները՝ Վարդան Նալբանդյանը և Նելլի Դանիելյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1987 թվականներին, ապրում են Երևանում։  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչը Դիմումատուների գործով ներկայացել է Գևորգ Կոստանյանը։ Առաջին Դիմումատուն՝ Վարդան Նալբանդյանը, երկրորդ Դիմումատուի (Նելլի Դանիելյանի) մահացած մոր եղբայրն է։ Առաջին Դիմումատուն և երկրորդ Դիմումատուի մայրը (մահացել է 2006 թվականին) 45.5 քմ մակերեսով տան համատեղ...