Դիմումատուն՝ Կարինե Համբարձումյանը, ծնվել է 1956 թվականին, կալանավորումից առաջ ապրել է Երևանում: Բողոքը ներկայացնելու պահին նա կրել է ազատազրկման պատիժը Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Դատարանի օրինական կարգադրության բացակայությամբ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը։ Համապատասխան ժամանակահատվածում Կարինե...
Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների...
Դիմումատուն՝ Լեոնիդ Կրավչուկը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1961 թվականին, բնակվում է քաղաք Սոչիում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի համար իրեն պատկանող հողատարածքի յուրացմանը: 2014 թվականին Սոչիում նախատեսվող Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար 2011 թվականին իշխանությունները որոշել են...
 Դիմումատուն՝ Մանանա Գելենիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1962 թվականին, բնակվում է Թբիլիսիում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատավոր լինելու ժամանակ անօրինական որոշում կայացնելու համար իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։  Գելենիձեն դատապարտել է մի անձի և վերջինիս ազատազրկման ժամկետը սխալ է հաշվարկել։...
Դիմումատուն՝ Նեժդեթ Աթալայը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1978 թվականին, բնակվում է Թուրքիայի Բաթման քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես, Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ապօրինի զինված կազմակերպության օգտին քարոզչություն իրականցնելու համար։   2006 թվականի մարտին...