Դիմումատուն՝ Ցանկո Տոդորով Դոկտորովն, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1973 թվականին և ապրում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի մոր հետ ամուսնության մեջ գտնվելու ժամանակ ծնված երկրորդ երեխայի հայրությունը վիճարկելուն։
2006 թվականին Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից և բացահայտել, որ իրենց երկու երեխաներից մեկն իր երեխան չէ։ 2007 թվականի հունվարին գենետիկ ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո բացահայտվել...
Դիմումատուները՝ Վալերի Վոյկինը, Մարինա Վոյկինան, Էլեոնորա Շուպնյակը և Վալենտինա Վոյկինան, ազգությամբ ուկրաինացիներ են, ծնվել են համապատասխանաբար 1978, 1984, 1951 և 1948 թվականներին և ապրում են Ուկրաինայի Գորլովկա քաղաքում։
Վալենտինա Վոյկինան մահացել է 2010 թվականի դեկտեմբերին։ Հայցը ներկայացրել է նրա որդին՝ առաջին Դիմումատուն։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ ծառայությունից դուրս գտնվող ոստիկանության աշխատակցի կողմից կատարած հարձակման, քրեական գործի պատշաճ կարգով հետաքննության բացակայության, առաջին Դիմումատուի անհիմն կալանավորման և ոստիկանների...
Դիմումատուն՝ Ռոբերտ Դանիլչուկն, ազգությամբ լեհ է, ծնվել է 1965 թվականին և ներկայումս կալանավորված է Լեհաստանի հյուսիսային հատվածում գտնվող Չարնի քաղաքի բանտում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Կենտրոնական բանտի անբարենպաստ պայմաններում իրեն պահելու համար։
2010 թվականի սեպտեմբերին Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավայր են տեղափոխել։ 2011 թվականի հունվարին Կիպրոսում Դիմումատուին դատապարտել են երկու տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, ներառյալ՝ գումարի հափշտակությունը, կողոպուտը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, անօրինական բնակությունը։ 2012 թվականի մայիսին Նախագահի հրամանագրով նրան ազատ...
Գործի շրջանակներում Դիմումատուները հայց են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ նրանց արգելել են արտերկիր մեկնել այն պատճառաբանությամբ, որ աշխատելու ժամանակահատվածում նրանք նախկինում տիրապետել են պետական և ծառայողական գաղտնիքի։
Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1950-ից 1987-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում և ապրում են Ռուսաստանում։
Իրենց աշխատանքային ժամկետի ավարտից հետո պետական մարմինները մերժել են վերադարձնել Դիմումատուներին իրենց անձնագրերը։ Դիմումատուներին տեղեկացրել են, որ առաջիկա 5 տարիներին նրանց...
Դիմումատուն՝ Օզգյուն Օզթունչն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ստամբուլում։ Գործը վերաբերում է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու մասին որոշմանը։
2004 թվականի հունվարի 13-ին մի շարք անհատ ձեռնարկատերերին պատկանող տներ և գրասենյակներ խուզարկության են ենթարկվել` «սպիտակ օձիքով աշխատող» (հանցագործություններ իրականացնող պետական պաշտոնյաներին բնութագրող արտահայտություն․ անգլերենից «white-collar worker») հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։
Այսպիսով, ոստիկանությունը կալանավորել է Դիմումատուին այն գրասենյակում, որտեղ նա փաստաբանական...