Օրենքի փոփոխություններ՝ գործարար միջավայրի բարելավման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու համար

Սեպտեմբերի 6 –ի Կառավարության նիստում  Հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը գործադիրը որոշում է ընդունել  Հավանություն տալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Կառավարության օրենսդրական նախա­ձեռ­նությունը սահմանված կարգով ներկայացվելու է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես` փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և դրա արդյունքում նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի  «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը ապահովելու նպատակով:

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

Նախագծից ակնկալվող արդյունքներն են՝ ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի  «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը:

Նախագծի ամբողջական տարբերակը՝ այստեղ։