Դիմումատուն՝ Էվկլիդես Կաբրալը, ազգությամբ նիդերլանդացի է, ծնվել է 1987 թվականին, բնակվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սուպերմարկետի կողոպուտի դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը և վկայի վճռորոշ ցուցմունքների բացակայության պայմաններում իրեն դատապարտելու որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ ցուցմունք տված վկային...
Դիմումատուն՝ Լուսիա Բրուդանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Ռումինիայի Սուատու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության երկար ժամկետին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը տևել է 14 տարի՝ 2000 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի հունիսի 18-ը։
2000 թվականին...
Դիմումատուները՝ Մեհմեթ Գյունայը և Գյուլլու Գյունայը, ազգությամբ թուրք են։ Երկու Դիմումատուները ծնվել են 1969 թվականին և բնակվում են Թուրքիայի Բարթըն քաղաքում։ Դիմումատուների 6-ամյա դուստրը՝ Նիլայ Գյունայը, մահացել է հիվանդանոցում տոնզիլեկտոմիա կատարելուց 10 օր անց՝ ներուղեղային արյունազեղման պատճառով։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ բժիշկների անփութության պատճառով իրենց դստեր մահվան...
Դիմումատուն՝ Ա․Զ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1945 թվականին, ապրում է Ռուսաստանի Կալինինգրադ մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությանը։
2007 թվականի հունվարի 17-ին Դիմումատուի որդին գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցում տղան ընկել է կոմայի մեջ և մի քանի...
Դիմումատուները՝ Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1963 և 1965 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դիմումատուները քույր և եղբայր են։ 2005 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ թուրք զինվորների կողմից սպանվել է առաջին Դիմումատուի դուստրը՝ 24-ամյա Սիբել Սարթըկը, և երկրորդ...