Ա․Զ․-ն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Ա․Զ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1945 թվականին, ապրում է Ռուսաստանի Կալինինգրադ մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությանը։

2007 թվականի հունվարի 17-ին Դիմումատուի որդին գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցում տղան ընկել է կոմայի մեջ և մի քանի շաբաթ անց մահացել է։ Դիմումատուի որդու մահվանից մեկ ամիս անց քրեական գործ է հարուցվել։ Տեղի քննչական մարմինները պարզել են, որ Դիմումատուի որդուն գլխի վնասվածք է հասցրել ոմն Վ․-ն՝ նրանց միջև բռնկված վեճի ժամանակ։ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն գործելու համար։ Այնուհետև, Դիմումատուի որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանձնվել է այլ դատարանի քննությանը։ Այնուամենայնիվ, Դիմումատուի որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննություն չի իրականացվել։ Հետագայում, ներպետական դատական ատյանները Դիմումատուի գործը վերադարձրել են քննչական մարմիններին՝ մեղադրական եզրակացությունը վերահաստատելու համար։

Ռուսաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուի որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և վերսկսելու մասին մի քանի որոշում են կայացրել։

2012 թվականի դեկտեմբերին տեղի իշխանությունները քրեական գործով վարույթը վերսկսելու մասին նոր որոշում են կայացրել։ Այնուհետև, քննչական մարմինները հրամայել են «ստի դետեկտոր» (պոլիգրաֆ) սարքի միջոցով փորձաքննության ենթարկել Դիմումատուի որդուն վեճից հետո հիվանդանոց տեղափոխած ոստիկաններին։

Դիմումատուի որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռևս գտնվում է քննարկման փուլում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բազմիցս բողոքել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել իր որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությունը։ Դիմումատուն նաև փորձել է գործ հարուցել իր որդու սպանության մեջ ներգրավված ոստիկանության աշխատակիցների դեմ, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված հետաքննության արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 20․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3․780 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։