Դիմումատուն՝ Հակիմ Աքան, ազգությամբ թուրք է, ծնվել է 1970 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների մահվան դեպքի առնչությամբ հետաքննությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երկու որդիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդյունավետ հետաքննության բացակայության մասին:
Դիմումատուի որդիները՝ Այքութը և Այքանը, ծնվել են համապատասխանաբար 1991 և 1992 թվականներին: 2007 թվականի նոյեմբերի 19-ին նրանք դուրս են եկել տնից և ուղևորվել են դեպի դպրոց՝ թողնելով իրենց բջջային հեռախոսները...
Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը:
2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է...
Դիմումատուները՝ Ջեսթուր Ջոնսսոնը և Ռագնար Հալլդոր Հալլին, ազգությամբ իսլանդացի են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1948 թվականներին, բնակվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Գործը վերաբերում է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշմանը:
Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները փաստաբանական գործունեություն են ծավալել Իսլանդիայում: 2012 թվականի մարտին երկու անձանց դեմ քրեական գործ է հարուցվել: Նրանց գործով դատապաշտպաններ են նշանակվել երկու Դիմումատուները: 2013 թվականի ապրիլին Դիմումատուները դիմել են Դատարան՝ քրեական գործով դատապաշտպանների իրենց նշանակումը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն Դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած պահանջը:
Քրեական գործի շրջանակներում Իսլանդիայի ներպետական դատական ատյանները Դիմումատուների նախկին հաճախորդներին մեղավոր ճանաչելու և Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշում են կայացրել՝ Դիմումատուների բացակայության պայմաններում: Մասնավորապես՝ ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, դատական նիստերին բացակայելու և վարույթի ժամանակ անհիմն ուշացումներ կատարելու համար Դիմումատուները պետք է 1.000.000 իսլանդական կրոն (յուրաքանչյուր Դիմումատուն մոտավորապես 6.200 եվրո) վճարեն: Դիմումատուները բողոքել են, որ իրենց գործով կայացած դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել և չեն ծանուցվել՝ իրենց նկատմամբ տուգանք նշանակելու Դատարանի մտադրության մասին: Այնուհետև, Իսլանդիայի Գերագույն դատարանը հաստատել է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին կայացված որոշումը:
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական...
Գործը վերաբերում է 24 մալթացի Դիմումատուների և Մալթայում հիմնված ընկերության ներկայացրած բողոքին՝ Վալետա քաղաքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ վարձակալության հանձնելու որոշմանը։ Դիմումատուները Մալթայի Վալետա քաղաքում տեղակայված անշարժ գույքը ստացել են ժառանգության իրավունքով։ Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորող Մալթայի օրենսդրության համաձայն՝ Դիմումատուներն ամեն տարի վերանայել են 1946 թվականին իրենց նախնիների կողմից կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը։...
Դիմումատուները՝ Մեհմեթ Էմին Բիլինմիշը և Փերիհան Բիլինմիշը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1983 և 1982 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր նահանգում։ Գործը վերաբերում է Թուրքիայի պետական հիվանդանոցներից մեկում Դիմումատուների նորածին երեխաների մահվան դեպքին։
Գործի շրջանակներում իրականացված բժշկական փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ Դիմումատուների նորածին երեխաներից մեկը մահացել է հիվանդանոցում ձեռք բերված վարակի պատճառով։
2008...