ԱԺ նախագահի որաշմամբ արտահերթ նիստ է հրավիրվել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  հարցերի օրակարգով։