ECHR 260 (2014)16.09.2014  Հասանն ընդեմ Մեծ Բրիտանիայի (գանգատ թիվ 29750/09) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հիմնավորված և օրինական է համարել բրիտանական զինվորականների կողմից 2003 թ. Իրաքի քաղաքացի Թարեկ Հասանի ձերբակալությունը և ռազմական ճամբարում կալանքի տակ պահելը: Դիմումը ներկայացվել էր Թարեքի եղբոր՝ Խադիմի կողմից, որն այժմ բնակվում է Սիրիայում: Նախքան դաշնակիցների` 2003թ. Իրաք ներխուժումը, դիմումատուն աշխատել...
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված` Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով  խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը` Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ իրավական կամայականության»...
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության»...
ECHR 246 (2014)04.09.2014 ՄԻԵԴ Պալատի վճիռներ, որոնք վերաբերում են Չեխիայի Հանրապետությանը, Ֆրանսիային և Ուկրաինային Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հետևյալ 4 որոշումները վերջնական չեն : Դրենկը ընդդեմ Չեխիայի Հանրապետության (գանգատ թիվ 1071/12) Գործը վերաբերում է ծնողական իրավունքները սահմանափակելուն: Դիմումատու Քրիստոֆ Դրենկը (ծն. 1966 թ.) Գերմանիայի քաղաքացի է, այժմ բնակվում է Պրահա քաղաքում (Չեխիայի Հանրապետություն):  2004թ. սեպտեմբերին ծնվել...
ՌԴ գերագույն դատարանը սեպտեմբերի 3-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` տաջիկ նախկին պատգամավոր, հայրենիքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Նիզոմհոն Ջուրաևի` Տաջիկստանին արտահանձնման մասին: Այդպիսով ՌԴ գերագույն դատարանի նախագահությունը բավարարել է դատարանի նախագահի ներկայացրած դիմումը ՄԻԵԴ համապատասխան վճռի վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ վճռի` Ջուրաևի գործով առկա է...